Ըստ պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիայի՝ «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է ԱՊԼ-ի՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Եգիպտոսցի ֆուտբոլիստը ստացել է ձայների 50 տոկոսը:
Նախորդ ամիս Սալահը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Վերջերս կիսապաշտպանը ճանաչվել էր Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: