«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը գնահատել է «Լիվերպուլի» աստղ Մո Սալահի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալու հնարավորությունները:

«Ես կարծում եմ, որ Սալահը տպավորիչ մրցաշրջան է անցկացրել: Եթե «Լիվերպուլը» հաղթի Չեմպիոնների լիգան, նա կլինի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը: Ամբողջ աշխարհը սպասում է այդ մրցանակի նոր սեփականատիրոջը:

Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն նշանավոր խաղացողներ են, բայց Սալահի ելույթներն այս մրցաշրջանում նույնպես նշանավոր էին: Նա հրաշալի հնարավորություն ունի»,- Մյուլլերին է մեջբերում Mirror-ը:

Ռոնալդուի և Սալահի թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Խաղը տեղի կունենա մայիսի 26-ին: Մեսսի և Ռոնալդու զույգից առաջ վերջին անգամ «Ոսկե գնդակը» 2007 թվականին նվաճել է Կական:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Նյութի աղբյուրը ՝ 168.am