Մադրիդի «Ռեալը» հարձակվող է փնտրում և վերջնական ընտրությունը կատարել է Միլանի «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդիի օգտին: «Արքայական ակումբը» պատրաստ է վճարել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 110 միլիոն եվրո,- հաղորդում է AS-ը:
Գործարքը կարող է կայանալ արդեն հունվարին: Իտալական ակումբը ցանկանում էր Մաուրոյի հրաժարագինը հասցնել 200 միլիոն եվրոյի, սակայն դրա համար ֆուտբոլիստը պահանջել է կրկնապատկել իր աշխատավարձը:
«Ռեալ» տեղափոխության շնորհիվ Իկարդին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգային և հաջող ելույթների դեպքում ընդգրկվել հավաքականի կազմում ԱԱ-2018-ի համար:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 20 խաղում Իկարդին խփել է 18 գոլ: