Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գնահատել է այս մրցաշրջանում իր կատարած աշխատանքը.
«Սա լավ մրցաշրջան է մեր համար, քանի որ նվիրվում ենք խաղերին 120 տոկոսով: Ես ֆանտաստիկ աշխատանք եմ կատարում, ինչպես նաև իմ խաղացողները:
Կարևոր չէ, թե մենք կհասնենք եզրափակիչ կամ կնվաճենք Գավաթն ու Անգլիայի չեմպիոնի կոչումը: Կարևորն այն է, որ տեսնես, թե ինչպես են աշխատում մարզիչն ու ֆուտբոլիստները»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ այսօր «թոշակառուները» Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչում կմրցեն «Արսենալի» հետ: