Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաղորդել է հարձակվող Դիեգո Կոստային, որ իսպանացին այլևս չի մտնում իր ծրագրերի մեջ: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է Կոլումբիայի հետ ընկերական խաղից հետո:

«Կոնտեն ինձ հաղորդագրություն է ուղարկել, որի մեջ գրել էր` այլևս չեմ մտնում նրա ծրագրերի մեջ: Եթե նա ինձ չի տեսնում թիմում, նոր ակումբ կփնտրեմ:

«Աթլետիկո» վերադառնալը հիանալի կլիներ, սակայն պետք է դրա մասին լրջորեն մտածել: Հաջորդ մրցաշրջանից հետո լինելու է աշխարհի առաջնությունը, և չեմ կարող 3-4 ամիս չխաղալ»,- Կոստայի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյին» արգելված է նոր ֆուտբոլիստների գրանցել մինչև 2018 թվականը: