«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Պրիմերայի` դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է լիգայի մամուլի քարտուղարությունը:
Նախորդ ամիս ուրուգվայցի ֆուտբոլիստն առաջնությունում 4 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի հեղինակ, որոնցից մեկը հաղթական էր «Ռեալի» հետ խաղում:
Ընդհանուր առմամբ Սուարեսն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 17 խաղի է մասնակցել և դարձել է 15 հոլի հեղինակ: Լավագույն ռմբարկուների ցանկում հարձակվողը զիջում է միայն կատալոնական ակումբում իր թիմակից Լիոնել Մեսսին, որի ակտիվում 4 գոլ ավել կա: