Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա»:

«Ակնհայտ է, որ Կոուտինյոն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: Ֆիլիպեն պրոֆեսիոնալ է և շարունակում է ապացուցել, որ օժտված է դրական որակներով:

Չնայած «Լիվերպուլի»` ֆուտբոլիստի տրանսֆերն ավելի թանկ գնով վաճառելու փորձերին, նա օգնում է թիմին և իրեն դրսևորում է իսկական պրոֆեսիոնալի պես»,- ուրուգվայցու խոսքն է մեջբերում «Daily Mail»-ը:

Հիշեցնենք, որ վերջերս բրազիլացու ծառայություններով սկսել էր հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»: