«Տոտենհեմը» համաձայնության է հասել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի հետ,- տեղեկացնում է «RMC»-ն:
Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը 4-ամյա պայմանագիր է առաջարկել բրազիլացի ֆուտբոլիստին:
Նշվում է, որ «Տոտենհեմը» պետք է համաձայնության գա ՊՍԺ-ի հետ, որը 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց պահանջում է 25 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկասը Լոնդոնում հանդիպել է «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիի հետ: