Իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից», հայտնում է Cadena Cope-ը:

29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, և նա չի ծրագրում երկարաձգել այն: Կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ աշխատավարձի հարցում:


Վասկեսի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը», որը մտադիր է առաջարկ անել նրան:

Լուկաս Վասկեսը 2015-ից է խաղում «Ռեալի» գլխավոր թիմում, որի կազմում մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 19 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: