«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը կատալոնացիների հետ:

Նոր պայմանագրի մասին հայտարարվել էր դեռ հունվարի 18-ին, բայց միայն հիմա են փաստաթղթերը պաշտոնապես ստորագրվել:

Պիկեի նոր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Ֆուտբոլիստի հրաժարագինը 500 մլն եվրո է կազմում:

«Բարսան» իմ տունն է: Հուսով եմ` վերջին անգամ չեմ երկարաձգում պայմանագիրս»,- ասել է Պիկեն:

Հիշեցնենք` Ժերար Պիկեն «Բարսելոնայի» սան է, որից հեռացել է 2004 թվականին` տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»: 4 տարի անց իսպանացին վերադարձել է իսպանական ակումբ և մինչև հիմա հանդես է գալիս այնտեղ: