րեկ նա շնորհավորեց կանանց եւ աղջիկներին իր նոր՝ «Ծաղիկների աշխարհում» տեսահոլովակով, որը զուգերգ է վրացի երգչուհի Նինի Շերմադինիի հետ: Իսկ այսօր Անդրեն պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին՝ խոսելով աղջիկների մասին :)
Անդրե, նախընտրում ես շիկահերների՞, թե՞ սեւահերների:
Սեւահերների:
Կինը գրավիչ է, երբ...
Զուսպ է, հետաքրքիր ու խելացի:
Չես սիրում, երբ աղջիկը...
Չեմ սիրում, երբ կինը կամ աղջիկն իրեն պահում է գռեհիկ կամ անում այնպիսի բաներ, որոնք հարիր են տղամարդուն:
Քեզ դուր գալու համար կինը պետք է լինի...
Հմայիչ, կանացի, հետաքրքիր զրուցակից:
Քիմ Քարդաշյա՞ն, թե՞ Մոնիկա Բելուչի:
Երկուսն էլ :)
Ամբոխից կառանձնացնես այն երկրպագուհուն, որը...
Անկեղծ արտահայտում է իր էմոցիաները:
Նախընտրում ես, որ աղջիկը լինի գեղեցի՞կ, թե՞ սեքսուալ:
Կարեւորը չանցնի սահմանն ու չդառնա վուլգար:
Փոքր տարիքում սիրահարված ես եղել…
Երեք տարեկանում սիրարված էի բժշկուհուս :) Նա երիտասարդ, հոգատար գեղեցկուհի էր:
Ո՞ւմ ես մեկամսյակի ընթացքում նվերներ մատուցել/ մատուցելու:
Ամեն տարի անակնկալներ անում եմ ինձ ամենահարազատ կանանց: Այս տարի այնպես ստացվեց, որ Միացյալ Նահանգներում եմ, առայժմ միայն շնորհավորել եմ, իսկ նվերները կլինեն ավելի ուշ :)
Ի՞նչը կփոխեիր հայ աղջիկների մեջ:
Բոլորն էլ գեղեցիկ են յուրովի, պարզապես կցանկանայի, որ հասկանային դա եւ չփորձեին նմանվել մեկը մյուսին, որովհետեւ հայուհիներն, առհասարակ, շատ գեղեցիկ են:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am