Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, աշխարհի առաջնության խմբային փուլում գրավելով Նիգերիայի դարպասը, նոր ռեկորդ սահմանեց: Նա դարձավ պատմության առաջին խաղացողը, ով կյանքի երեք տարբեր տասնամյակներում գոլ է խփել աշխարհի առաջնություններում:
2006 թվականին Մեսսին 18 տարեկան էր, 2014 թվականին՝ 27, իսկ 2018 թվականին՝ 31: