«Նորաձևությունը մի լեզու է, որը հասկանալի է կես հայացքից»
Աշխարհահռչակ դիզայներ Միուչա Պրադայի այս խոսքերը շատ դիպուկ տալիս են նորաձևության բնութագիրը։ Նորաձևությունը լուռ արվեստ է, բայց տեսանելի և հասկանալի բոլոր նրանց համար, որոնք գնահատում են ժամանակակիցը, ոճայինը և ցուցաբերում են ինդիվիդուալ մոտեցում այն հագուստի հանդեպ, որը կրում են։
Երիտասարդ դիզայներ-մոդելավորող Անի Բալտյանը հանդիսանում է հայտնի «Fashion Campus» նորաձևության տան շրջանավարտ։ «Fashion Campus»-ը իր մասշտաբով միակն է տարածաշրջանում, և իր շրջանավարտներին խորացված գիտելիքներ և հմտություններ փոխանցելուց բացի հնարավորություն է տալիս օգտագործել իրենց երևակայությունը և անհատականությունն ամենամյա անցկացվող ցուցադրությունների ընթացքում։
Օրեր առաջ «The Alexander luxury colection hotel»-ում կայացած նորաձևության ցուցադրության ժամանակ, որին մասնակցում էին շուրջ 20 երիտասարդ դիզայներ-մոդելավորողներ, ներկայացվեց նաև Անի Բալտյանի «Dark Queen» հավաքածուն, որն առանձնացավ իր հետաքրքիր, յուրօրինակ ու տպավորիչ լուծումներով։ Միջոցառմանը հրավիրված մասնագետներն ու հայտնիները բարձր գնահատականներ տվեցին Անիի կողմից ներկայացված հավաքածուին և համոզմունք հայտնեցին, որ երիտասարդ դիզայներն ունի բոլոր շանսերը գրավելու իր անհատակ տեղը նորաձևության մեծ աշխարհում։
Ներկայացնում ենք Անի Բալտյանի «Dark Queen» հավաքածուն