Ձեզ ենք ներկայացնում իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի և նրա ողջ կյանքի գլխավոր կնոջ՝ Դի Դևլինի սիրո պատմությունը:
Հենց այս կինը հայտնի սպորտսմենին օգնեց դառնալ այն, ինչ կա հիմա: «Նա ինձ հետ էր, երբ ես ոչ ոք էի»,- հարցարզույցների ժամանակ սիրում է կրկնել «Քոնոր Բարբարոսը»:
Նրանք ծանոթացան Իռլանդիայում՝ գիշերային ակումբում, 2008թ.՝ դեռ Քոնորի կարիերայի սկսվելուց առաջ:
Երիտասարդը Դիին գրավեց իր հումորի զգացումով: Դին Քոնորի կողքին էր կյանքի ամենադժվար պահերին, ուստի իր ունեցած ամեն ինչով Քոնորը նրան է պարտական:
Մի անգամ Քոնորն իր էջում գրել էր.
«Մենք միասին ենք արդեն 8 տարի: Մենք ապրում էինք Իռլանդիայում՝ Դուբլինից 30 կմ հեռու, 188 եվրո գործազրկության նպաստով վարձու բնակարանում: Ես աշխատանք չունեի, քանի որ ամբողջ ժամանակս դահլիճներում էի անցկացնում:
Ես հավատում էի, որ անպայման չեմպիոն կդառնամ: Եվ նա էր միշտ դրան հավատում: Եվ ինձ էր հավատում: Չնայած միջոցների պակասին՝ նա աշխատում էր, որ ես ճիշտ սնվեի, միշտ պահպանեի ռեժիմս, դրա համար նա իրեն ամբողջովին նվիրում էր:
Ես տանջալի մարզումներից հետո հոգնած տուն էի գնում, իսկ նա միշտ ինձ ասում էր.
«Քոնոր, ես գիտեմ, դու ամեն ինչ կկարողանաս»:
Հիմա ես միլիոնավոր դոլարներ եմ վաստակում: Իմ մարտերը հավաքում են 50-70 000-ական հանդիսատես:
Ես կարող եմ ինձ թույլ տալ ցանկացած ավտոմեքենա, ցանկացած հագուստ, ցանկացած բնակարան: Եվ նա արժանի է այդ ամենին և նույնիսկ ավելիին: Նա էլի միշտ կողքիս է և ասում է, որ ես ամեն ինչ կկարողանամ»:
Իր հաջողության գաղտնիքի մասին հարցին յուրաքանչյուր հարցազրույցում Քոնորը պատասխանում է միայն՝ իր Դին է:
«Նա ինձ մեքենայով տանում էր մարզասրահ, նա լսում էր իմ երազանքները, նա միշտ իմ կողքին էր: Նա իմ փրկիչն է: Եթե նա չլիներ, այս ամենը չէր լինի: Եվ ամենը, ինչ հիմա ես անում եմ, իրականում նրա համար եմ անում»: