Խառը մենամարտերի հայազգի մարտիկ, ՌԴ-ում բնակվող Ալեքսանդր Կարապետյանը ռինգ է հրավիրում (UFC) առաջնությունների նախկին բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին:
Ալեքսանդր Կարապետյանը կորցրել է ձեռքը 18 տարեկանում, սակայն դրանից հետո ևս շարունակում է մարզումներն ու մրցելույթները ռինգում: Ի դեպ, մարզաշխարհում Ալեքսանդր Կարապետյանը հայտնի է «Միձեռանի մարտիկ» մականունով:
«Եղբայր, ես քո երկրպագուն էի, բայց հիմա մեծ հաճույքով քեզ կծանոթացնեի իմ աջ ձեռքի և գլխով հարվածի հետ: Վերջին շրջանում շատ ես անիմաստ դուրս տալիս»,- Մաքգրեգորին հասցեագրված խոսքերը Կարապետյանը գրել է «Ինստագրամի» իր էջում:

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ Մաքգրեգորը Մոսկվայում շատ վատ էր արտահայտվել Հաբիբ Նուրմագոմեդովի և ընդհանրապես դաղստանցիների մասին, ինչը վրդովեցրել էր շատերին: