Մեր ամենասիրելի տոներին մնացել են հաշված օրեր, ինչի կապակցությամբ բոլորը պատրաստվում են և նվերներով, և նոր ճաշատեսակներով,  և աղցաններով զարդարել իրենց բնակարանը:Այս յուօրինակ բոլորիս կողմից Ցեզար աղցանը պարտադիր պետք է լինի մեր տոնական սեղանին, այն և շատ գեղեցիկ տեսք է տալիս, և շատ համեղ է:

Աղցան «Ցեզար»

Բաղադրությունը

4 բաժնի համար անհրաժեշտ է`

Հավի դոշ-400 գրամ

Հազարի տերևներ-1կապ կամ 300 գրամ

Հոլանդական պանիր-200 գրամ

Հացի կտորներ-100 գրամ

Մայոնեզ

Ձեթ

Սխտոր

Սև պղպեղ

Աղ

Պատրաստման եղանակը

Հավը կտրատել փոքրիկ խորհանարդների տեսքով և կարմրացնել ձեթի մեջ: Հավի կտորների հետ ձեթի մեջ ավելացնել 2 կտոր սխտոր,որպեսզի այն իր բույր տա հավի մսին: Կտրատել հազարի տերևները: Կարմրացրած հավի կտորները ավելացնել հազարի տերևնեիր վրա,վրան լցնել մայոնեզը,քերած պանիրը: Համեմել աղով և պղպեղով:

Մատուցելուց առաջ ավելացնել չորահացերը: Չորահացերը կարելի է և պատրաստի գնել ,և պատրաստել:Պատրաստելու համար վերցնում ենք սպիտակ հացը, վրան քսում ենք սխտոր,կտրատում ենք խորհանարդիկների ձևով և տապակում ենք ձեթի մեջ: Տապակելուց հետո հանում ենք և դնում ենք անձեռնոցիկի վրա, 5րոպե թողնելուց հետո այն կարող ենք ավելացնել աղցանին: