«Տոսկա» աղցանն իր անվանումը ստացել է՝ ի պատիվ Ջակոմո Պուչինիի համանուն օպերայի:

Աղցան «Տոսկա»

Բաղադրիչներ

1. Կապար – 2 ճ/գ
2. Սոխ – 1 հատ
3. Արևածաղկի ձեթ – 10 մլ
4. Լոլիկ – 1 հատ
5. Պինդ պանիր – 40 գ
6. Եփած հավի կրծքամիս – 120 գ
7. Մայոնեզ – 5 ճ/գ
8. Մարինացված վարունգ – 80 գ
9. Աղ – 1/4 թ/գ
10. Շամպինիոն – 80 գ

Պատրաստման եղանակը

1. Տապակել սոխը և սունկը:

2. Մանր կտրատել վարունգը, լոլիկը և հավի կրծքամիսը:

3. Մատուցարանի առաջին շերտը՝ սունկ:

4. Առաջին շերտին քսել մայոնեզ և տեղավորել երկրորդ շերտը՝ կապարը:

5. Ավելացնել լոլիկը և նորից մայոնեզ քսել:

6. Տեղավորել հավի միսը, մայոնեզ տարածել:

7. Մսի վրա ավելացնել վարունգը, մայոնեզ քսել և ծածկել քերած պանիրով: