Ես տեղափոխվեցի մայրաքաղաք բուհում սովորելու համար: Առաջին տարին բնակվեցի հանրակացարանում, սակայն հաջորդ տարի որոշեցի վարձով բնակարանում ապրել, քանի որ հանրակացարանում ես ինձ լավ չէի զգում:

Ես շատ արագ գտա վարձով մի սենյակ: Դա երկհարկանի տան առաջին հարկում գտնվող հարմարավետ սենյակ էր: Այդ տան միակ բնակիչը մի տարեց կին էր: Սկզբում նա ինձ շատ խիստ կին թվաց, ինձ թվում էր նա առավոտից մինչև երեկո փնթփնթալու է, հարցաքննելու է քննիչի պես:


Portrait of senior woman, smiling, and crying
Բայց հետո հասկացա, որ նա պարզապես շատ հոգատար կին է: Նա շատ ուշադիր էր իմ նկատմամբ: Ժամանակի ընթացքում մենք շատ մտերմացանք և ես այդ կնոջը սկսեցի սիրել հարազատ տատիկիս պես: Ես էլ նրա նկատմամբ էի շատ ուշադիր, առողջական խնդիրներ ուներ, հոգ էի տանում, խնամում էի նրան:

Երբ ես ավարտեցի նա ինձ առաջարկեց մնալ քաղաքում և շարունակել ապրել իր տանը: «Ինձ քիչ է մնացել ապրելու, մնա ինձ մոտ, խնդրում եմ, մնա «: Ծնողներս էլ խորհուրդ տվեցին մնալ, քանի որ ցանկանում էին, որ ես լավ բժիշկ դառնամ և կարողանամ լավ աշխատանք ունենալ, իսկ իմ հայրենի գյուղում ես մեծ հաջողությունների հասնել չէի կարող: Ես մնացի իմ սիրելի տատիկի մոտ:

Վերջին շրջանում նրա առողջական վիճակը վատացել էր, անկողնուց վեր չէր կենում: Մի անգամ լսեցի ինչպես էր խնդրում իր երեխաներին այցի գալ իրեն, խնդրում էր անցունք աչքերին. «Կարոտել եմ ձեզ բոլորիդ, շուտով կհեռանամ այս աշխարհից կարոտը սրտումս, միթե՞ ձեր երեքից ոչ մեկը ժամանակ չունի գալ ինձ տեսնելու համար, թեկուզ մեկ ժամով»:

Ես ինձ երբեք թույլ չէի տվել հարցնել նրա երեխաների մասին և այս անգամ էլ ոչինչ չհարցրեցի: Երբ մտա սենյակ նրան դեղորայք տալու, նա լուռ արտասվում էր: Ես ոչինչ չհարցրի:

Երեք օր անց նա մահացավ: Ես կազմակերպեցի նրա հոգեհանգիստը, նրան հողին հանձնեցի: Եվ պիտի ասեմ, որ մինչև սրտիս խորքը ցավ էի զգում նրան կորցնելու համար:

Մեկ շաբաթ անց իրերս հավաքեցի և պատրաստվում էի հեռանալ, երբ հայտնվեց նոտարը: Պարզվեց, որ կինը տունը, իր ողջ դրամական միջոցները և թանկարժեք զարդերը կտակել էր ինձ:

Երկու օր անց առավոտյան տան դիմաց երեք թանկարժեք մեքենա կանգնեց: Պարզվեց, որ կնոջ զավակներն էին, եկել էին տանը տեր կանգնելու, ինչպես իրենք էին ասում «հայրական տունը սրբություն էր իրենց համար, միթե՞ պիտի մի գեղջկուհու բաժին հասնի»: Նրանք ինձ վիրավորեցին, խաբեբա ու ստոր անվանեցին, որ խաբեությամբ համոզել եմ իրենց մորը տունը ինձ կտակել, ինձ Մոխրոտիկ անվանեցին, որ փսլնքոտ գյուղացուց դարձել եմ թագուհի ու տեր եմ կանգնել իրենց «հայրական սուրբ օջախին»:

Անկեղծ ասած, մի պահ մտածեցի նրանց զիջել տունը, չէ որ իրոք նրանք էին այդ կնոջ զավակները, բայց մյուս կողմից հիշեցի կնոջ միայնակ վիճակը, հիշեցի, որ այդ տարիների ընթացում ոչ մի անգամ նրանք տեսակցության չեկան և ոչ մի օր չհետաքրքրվեցին, թե ինչպես է ապրում իրենց մայրը:

Նրանք դիմացին դատարան, սակայն ոչ մի արդյունքի չհասան: 

Աղբյուր https://goodinfo-24.ru/%D5%AB%D5%B6%D5%B1-%D6%84%D5%AB%D5%B9-%D5%A7-%D5%B4%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%BA%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%B6%D5%A1-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%AD/