Ոստիկանության աշխատակիցները հուլիսի 8-ին, ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Երեւանի բնակիչ 29-ամյա Հակոբ Դ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է Մասիս քաղաքի «Նոյան» հարսանյաց հանդիսությունների սրահի բակում խուլիգանություն կատարելու մեջ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հակոբ Դ․-ն իրեն պատկանող մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել հանդիսություների սրահի բակում։ Նա եղել է Toyota Camry մակնիշի 88 SZ 880 համարանիշի ավտոմեքենայով։ Հրացանը եղել է ավտոմեքենայի մեջ։
Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հրացանը հետաքննիչի որոշմամբ ուղարկվել է փորձաքննության։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հակոբ Դ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Մետաքս գոլդ» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պետ։



 
										
										 
										
										 
										
										 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					