Խալիդ Շեյխ Մուհամեդը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից մեկը, պատրաստ է հանդես գալ դատարանում եւ պատշտպանել ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հարազատների հայցը Սաուդյան Արաբիայի դեմ այն բանի փոխարեն, որ իշխանությունները հետամուտ չեն լինի իր նկատմամբ մահապատժի վճռի ընդունման: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը:
Ինչպես նշում է թերթը, այդ առաջարկությունը տեղ է գտել ահաբեկչի նամակում, որը դատարանին են ներկայացրել հայց հարուցած հարազատների եւ որոշ ընկերությունների փաստաբանները, որոնք ձգտում են փոխհատուցումների հասնել էր Ռիադից:
Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեչական կազմակերպության ֆինանսավորման եւ օժանդակման մեջ, որը կազմակերպել է ահաբեկչական գործողությունը, երբ մարդատար ինքնաթիռները զավթած ահաբեկիչները դրանք ուղղել են Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի եւ Պենտագոնի շենքերի վրա: Դրա հետեւանքով զոհվել է ավելի քան 3 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: