«Ուրալյան ավիաուղիներ»-ի A321 օդանավի վթարային վայրէջքը կներառվի օդաչուների վարժանքների ծրագրում: Այս մասին հայտնել է ավիափոխադրողի կոմերցիոն տնօրեն Կիրիկ Սկուրատովը:
«Վարժանքների ծրագիրը, իհարկե, սրբագրվում է, բայց այդ դեպքը կմտնի «Շատ ցածր բարձրություններում վայրէջքի» ծրագրում»,- ասել է Սկուրատովը:
Հիշեցնենք, որ Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը Մերձմոսկովյան շրջանում վթարային վայրէջք էր կատարել։ Ինքնաթիռը հայտնվել էր եգիպտացորենի դաշտում:
Շատերը А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովին անվանում են հերոս, քանի որ նրա կատարած գործողությունը բարդ էր ու ռիսկային: