«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A321 օդանավը, որը վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում եգիպտացորենի դաշտում, սկսել են մասնատել ու դուրս բերել եգիպտացորենի դաշտից։ Այս մասին գրում է BBC-ին։
Ավիաընկերությունը որոշում է կայացրել, որ օդանավը չի կարող վերականգնվել: Այն մասնատվում է հիդրավլիկ մկրատով, որպեսզի մասերը ենթարկվեն վերամշակման:
«Ուրալյան ավիաընկերությանը» պատկանող A321 ուղևորատար ինքնաթիռն օդ բարձրանալուց հետո կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ: Հայտնի է, որ Սիմֆերոպոլ ուղևորվող օդանավի շարժիչը թռիչքից հետո բռնկվել է, երբ ինքնաթիռը բախվել է ճայերի երամի հետ, որոնցից մեկն ընկել է ինքնաթիռի շարժիչի մեջ: Շարժիչն սկսել է այրվել։
Ինքնաթիռում եղել է 226 ուղևոր, այդ թվում 6 երեխա, և անձնակազմի 7 անդամ։ Օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել բաց դաշտում։ Նրանք տարհանվել են եգիպտացորենի դաշտից։ Հայտնի է 10 վիրավորի մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել: