Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։
Կրակոցներից վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաների կողային ապակիները։
Նախնական տվյալով՝ կրակոցներից տուժածներ չկան։
Փաստի առթիվ Ավան և Նորք Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։