Երջանիկ զույգերի գաղտնիքը երկար ժամանակ հետաքրքրում է հոգեբաններին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այսպիսի հարաբերություններոմ կարևոր է գտնել 4 ընդհանուր գիծ.

1. Զուգընկերներին հաճելի է միմյանց հետ շփումը,
2. Նրանց դուր է գալիս, թե ինչպիսի տեսք ունեն միասին,
3. Հիանալի սեքս ունեն,
4. Նրանք ապագայի ընդհանուր պլաններ են կազմում։

Փորձեք այս կետերի համաձայն ինքներդ կազմել այն բաների ցանկը, որոնք օգտակար է անել միասին։

Երկար նայել միմյանց աչքերի մեջ։ Եթե ստացվում է, ապա կարելի է նաև ողջ երեկո։ Մի մոռացեք, որ կոմունիկացիայի մի հսկայական մաս տեղի է ունենում ոչ վերբալ եղանակով։
Հագնել տարօրինակ հագուստ, օրինակ՝ հելոուինյան համազագեստ և զբոսնել քաղաքում, ասես ոչինչ էլ չի եղել։ Անսպասելի է, սակայն սա շատ է մտերմացնում։
Միասին ուտելիք պատրաստել և, բնականաբար, հետո ուտել։ Շատ լավ գաղափար է պատրաստել մանուկ ժամանակ ամենասիրված ճաշատեսակը։
Ինտիմ լուսանկարներ անել և հաղորդագրություններ գրել միմյանց։
Առանց որևէ առիթի նվերներ անել միմյանց։ Կրկին՝ առանց որևէ առիթի։ Ուղղակի հաճելի անակնկալ պատրաստեք։

Համբուրվել ջրի տակ։ Եթե ամեն ինչ հաջող ընթացք ստանա, ապա կարող են նաև շարունակել։
Հերթականությամբ մերկապար պարել։ Իմիջիայլոց, այստեղ նույնպես թույլատրվում է ծիծաղել։
Փորձարկել «Կամասուտրայի» բոլոր դիրքերը։ Դե, հնարավոր է, որ ոչ բոլոր դիրքերը, բայց դուք կարող եք որոշել ձեր հետաքրքրություների և նախընտրությունների շրջանակները։
Բարձրաձայն կարդալ էրոտիկ բանաստեղծություններ։
Տանգո պարել սովորել (եթե դեռևս չեք պարում, ապա շատ բան եք կորցրել)։