Բրիտանական պորտալը հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, թե հիմնականում ինչ են ակնկալում տղամարդիկ սեքսից, հայտնում է Oane. –ը։

Հարցման մասնակցող տղամարդկանց 57 տոկոսը պատասխանել է, որ միաժամանակյա օրգազմն է համարում սեռական վարպետության գագաթնակետը։ Հարցմանը մասնակցած կանանց 46 տոկոսը համամիտ է տղամարդկանց հետ այս հարցում, իսկ ամուսնական զույգերի 89 տոկոսն էլ հայտնել է, որ իրենց հաջողվում է միաժամանակ հասնել օրգազմի։


Հետազոտությանը, որի նպատակն էր օգնել ամուսնական զույգերին համատեղ բավականություն ստանալու հարցում, մասնակցել է չորս ու կես հազար զույգ։ Զուգընկերների 37 տոկոսը նշել է, որ դեպքերի կեսում միաժամանակյա օրգազմ չի հաջողվում։ Տղամարդկանց մոտ 75 տոկոս կարողանում է օրգազմ ստանալ սեռական ակտի ժամանակ, մինչդեռ աղջիկներին դա հաջողվում է միայն դեպքերի 28 տոկոսում։