Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների համոզմամբ՝ վարակը փոխանցվում է ոչ միայն առողջ և վարակակիր մարդկանց միջև շփման արդյունքում, այլ նաև՝ որոշ մակերևույթների վրա վիրուսի առկայության միջոցով, երբ մարդ սկզբում դիպչում է տվյալ մակերևույթին, այնուհետև ձեռքով տրորում աչքերը կամ բերանը: Հենց այս երկու ռիսկերից խուսափելու նպատակով էլ մարդկանց հորդորում են պահել սոցիլական հեռավորություն և հաճախակի լվանալ ձեռքերը ալկոհոլ պարունակող նյութով կամ հոսող ջրի տակ` օճառով:

Որքա՞ն կարող է նոր տեսակի կորոնավիրուսը պահպանվել որոշ իրերի մակերևույթների վրա:

Առողջապահական գիտական հաստատությունների դեռևս չհրապարակված ուսումնասիրություններում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է պահպանվել երկուսից երեք օր պլաստիկ և երկաթյա մակերևույթների վրա: Հաշվի առնելով սա` խորհուրդ է տրվում ամեն օր ախտահանել տան` ամենից հաճախ օգտագործվող իրերը` սեղանները, դռների բռնակները, համակարգչի ստեղնաշարը, հեռակառավարման վահանակները և այլն:

Ահա մի քանի խորհուրդ տունն ախտահանելու համար.

եթե մակերեսը տեսանելի կեղտոտ է, սկզբում լվացեք այն օճառով և ջրով, այնուհետև ախտահանեք սպիրտային լուծույթով,
օգտագործեք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ,
հաճախակի օդափոխեք սենյակները,
ախտահանեք նվազագունը 70 տոկոս ալկոհոլ պարունակող լուծույթներով,
համոզվեք, որ մաքրող միջոցները ժամկետն անց չեն,
վերջում չմոռանաք լվանալ ձեռքերը:

Աղբյուրը՝ https://hraparak.am/post/bbd28cf8f87824a405aa61c23b101792