Իսրայելցի գիտնականները հայտնաբերել են հակամարմիններ մարդու օրգանիզմում, որոնք ակտիվորեն պայքարում են կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ եւ կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման մեջ։

Այս մասին գրում է «i24»-ը, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարար Նավթալի Բեննետի հայտարարությունը։ Հակամարմինները հայտնաբերվել են Իսրայելի Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի հատուկ գաղտնի լաբորատորիայում։ Ըստ Բեննետի, նշված հակամարմինները գրոհում են վիրուսի վրա եւ կարող են հիվանդի օրգանիզմում չոզոքցնել վիրուսին։

Ներկայումս իրականացվում են պատենտի գրանցման աշխատանքները, ինչից հետո կսկսվի պատվաստանյութի կոմերցիոն արտադրությունը։ Բեննետը սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ երբվանից պատվաստանյութը հասանելի կդառնա մարդկությանը։