Սոցիալական ցանցերում մեծ քանակի Like-եր ու մեկնաբանություններ են ստանում գեղեցիկ լուսանկարները, որոնք արտահայտում են ոճ, կրեատիվություն ու փոխանցում հիացմունք: Համաձայնվեք՝ հետաքրքիր լուքերը կարողանում են նաեւ ոգեշնչել, երբեմն էլ՝ բարձրացնել տրամադրությունը:

 

Դերասանուհի լինես, երգչուհի, մոդել, թե պարուհի, եթե ունես ինստագրամյան էջ եւ ակտիվ հետեւորդներ, բովանդակալից կոնտենտը հաճախ անհրաժեշտ է լինում համալրել գեղեցիկ եւ ոճային լուսանկարներով՝ հարթակն ավելի դրական ու տրամադրող պահելու համար:

Հայ հայտնիներն էլ հանուն իրենց ինստագրամյան հետեւորդների՝ էջերը պարբերաբար թարմացնում են նոր ու հետաքրքիր լուսանկարներով՝ ցուցադրելով, թե ինչ look-ով կամ նոր փոփոխությամբ է ուղեկցվել իրենց տվյալ օրը:

NEWS.am STYLE-ն առանձնացրել է հայ հայտնիների՝ այս շաբաթվա ոճային կերպարներից մի քանիսը:

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը գարնանամուտը դիմավորել է նոր ֆոտոշարքով, որում ներկայացել է նուրբ ու նորաձեւ տեսքով: Կապուտաչյա դերասանուհին նախընտրել է թարմ գանգուրներ, ոճային գլխարկ եւ գարնանային թեթեւ զգեստ՝ կերպարն ամբողջացնելով կրեմագույն կոշիկներով:

 

 

Մոդել, «Միսս հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը թրենդային դիմահարդարմամբ նոր լուսանկարներ է հրապարակել: Այս տարի դիմահարդարման մեջ նորաձեւ են փայլուն երանգները. Արենան էլ փայլել է մուգ տոների մեջ (լուսանկարները՝ Greg Virabi):

 

 

Իրինա Այվազյանը վերջին շրջանում, կարծես թե, հակված է ոճային փոփոխությունների: Մի քանի շաբաթ առաջ դերասանուհին կտրուկ կարճացրեց մազերը, իսկ օրերս նա որոշեց ավելի «հեռուն» գնալ՝ նախապատվությունը տալով բոբ սանրվածքին:

 

Երգչուհի Աննա Դովլաթյանի ցանկացած կերպար աչքի է ընկնում յուրահատուկ ոճով ու նրբագեղությամբ: Աննան հետեւորդներին գարնանային տրամադրություն է պարգեւել թեթեւ սպիտակ զգեստով, ծղոտե պայուսակով եւ կերպարն ամբողջացնող գլխարկով: Պայուսակն ու գլխարկը գեղեցիկ համադրելի են նաեւ երգչուհու շեկ վարսերի հետ:

 

 

Միշտ ոճայինների շարքից է նաեւ Աստղիկ Սաֆարյանը. մի օր նա որոշում է իր էջում ներկայացնել գույներ, հաջորդ օրը՝ նախընտրում դասական սեւ զգեստ եւ բերետ, բայց երկու look-երն էլ ունեն մեկ ընդհանուր բան՝ դրանք ոճային են ու հեշտությամբ արժանանում են երգչուհու հետեւորդների հիացմունքին: