Շիրակի մարզում ինժեներական նորարարության իրենց մտահղացումները փորձարկելու հարթակ է տրամադրված պատանի ավիամոդելավորողներին։ Ներուժն այստեղ կիրառվում է անօդաչու թռչող սարքերի նախագծումների, փորձարկումների համար։ Տարբեր տարիքային խմբերի դպրոցականներ դասերից հետո ամեն օր գալիս են ավիամոդելային խմբակ: Այստեղ բոլորի ձգտումն ինքնաթիռ կամ անօդաչու թռչող սարքեր ստեղծելն է:

 

17 տարեկան Աղասի Թորոսյանն այս խմբակում է սովորել, հիմա արդեն շրջանավարտ է ու ստացել է օդային հետախույզի առաջին կարգի վկայական: Ծրագրավորել է ուսումնական նշանակության մի քանի թռչող սարքեր, որոնց փորձարկումն իրական պայմաններում եղել է արդյունավետ։ Ծրագրավորման ու նախագծման իր կարողությունները զարգացնելու համար պատանին որոշել է մասնագիտանալ ռազմական ավիացիայի ոլորտում։