Երգիչներ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Զույգն արդեն իսկ պարզել է երեխայի սեռը․Մարտինն ու Հռիփսիմեն, որոնք մեծացնում են որդու, տղա կունենան։

Հռիփսիմե Հակոբյանը կադրեր է հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես են իրենք պարզել երեխայի սեռն ու գրել է․ «Մեր ազգին շատ բալիկներ են պետք, որպեսզի հզորանանք»,- գրել է նա։ Թեեւ Հռիփսիմեն հրապարակումն արել է րոպեներ առաջ, հետեւորդներ, այդ թվում բազմաթիվ հայտնիներ, շնորհավորել են զույգին։