Շպռոտը պատմել էր հայրենիք վերադառնալու պատճառի մասին:Անիի խոսքով՝ անընդհատ ցանկություն ունի վերադառնալ հայրենիք, քանի որ կարոտը ճնշում է իրեն: «Կարոտն անասելի է, միայն մայրիկիս չէ, որ կարոտում եմ՝ գնալով սաստկանում է նաև հայրենիքի կարոտը:

Ուզում եմ վերադառնալ, բայց այստեղ ես ինձ այնքան ապահով չեմ զգում, որքան ԱՄՆ-ում։ Ինձ մեղավոր եմ զգում մայրիկիս առաջ, որ հեռու եմ իրենից։ Ինչքան էլ ֆինանսապես օգնեմ, դա չի փոխարինի ֆիզիկական ներկայությանս:

Յուրաքանչյուր զավակ պետք է լինի իր ծնողի կողքին, երբ նա ծերանում է»,- ասել էր նա ու հավելել, որ այս անգամ Հայաստանում նաև աշխատանքային այցով է։

«Ինձ միշտ կարոտն է բերում Հայաստան, բայց այս անգամ այցս կարողացա համատեղել աշխատանքի հետ, քանի որ պետք է տեսահոլովակ նկարեի:

Վաղուց էի գնել տոմսերը, սակայն Ուկրաինայում պատերազմի պատճառով փոխեցի ավիաընկերությունը, որպեսզի կարողանա գալ, արդյունքում ունեցա գումարային կորուստ:

ՌԴ-ում համերգներ ունեի, դրանք ևս չեղարկվեցին ու նախատեսվածից շուտ եկա Հայաստան,- ասաց նա և հավելեց, որ Ամանորի գիշերը երգ է գրել Երևանի մասին, այժմ զբաղվում է տեսահոլովակի նկարահանմամբ:

Մանրամասն՝ տեսանյութում