Փաբը, որն առաջարկում է կանանց անվճար ըմպելիքներ՝ ելնելով նրանց կրծկալի չափից, «որքան մեծ, այնքան լավ» կարգախոսով, վիճելի գովազդի համար քննադատության թիրախ է դարձել:

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում գտնվող Woolshed on Hindley փաբը հայտարարել է, որ երեկույթի այցելուները կստանան մեկ անվճար խմիչք A, երկուսը՝ B եւ երեքը C չափսի դեպքում: Արշավի շրջանակներում գիշերային ակումբի պատերին փակցված են կրծկալներ, իսկ գովազդային պաստառի վրա պատկերված արջուկը կրում է սեւ կրծկալ։

бюст.jpg (30 KB)

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են գնահատել գաղափարը։ Որոշ օգտատերեր դա համարել են «կնատյացություն», մյուսները մեկնաբանել են, որ «հիասթափեցնող է, որ սա երբեւէ լավ գաղափար է համարվել»։

бюст2.jpg (68 KB)

«Դա ի սկզբանե սարսափելի գաղափար էր, ով է դա առաջարկել եւ հետո թույլ տվել դրանով կիսվել», - նշել են մյուսները:

Փաբի տերերը ստիպված են եղել արդարանալ ու ներողություն խնդրել։ Արձագանքների հիման վրա նրանք որոշել են չեղարկել ակցիան եւ հավելել, որ հետագա բոլոր արշավները կվերանայվեն բարձրաստիճան ղեկավարության կողմից՝ առաջ անցնելուց առաջ: