Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ծննդյան օրն է։


Կոմպոզիտորի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, ինստագրամյան իր էջում հրապարակել է հոր հետ տեսանյութ։


Նշենք, որ Արթուր Գրիգորյանը հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։ Նա մահացել է 2022 թվականի փետրվարի 4-ին, երկարատև հիվանդությունից հետո՝ հիվանդանոցում։