Այսօր մարտի 8-ն է, իսկ դա նշանակում է, որ գեղեցիկ սեռին նվիրված տոնական մեկամսյակի մեկնարկը տրված է: Այս տոնի շուրջ ստեղծված կարծիքներն ու պատկերացումները տարբեր են արական սեռի ներկայացուցիչների մոտ: Սակայն մեկ բան ընդհանուր է և հաստատ. Յուրաքանչյուր հայ տղամարդ որոշակի պատասխանատվություն է զգում այս մեկ ամսվա ընթացքում:

Վիտամին ակումբի անդամ և հումորիստ Վաչեն Yerevannews.am-ի միջոցով շնորհավորանք և գեղեցիկ բարեմաղթանքներ փոխանցեց բոլոր հայ կանանց:

Հայ կանայք արժանի են լինել ամենաերջանիկը, որովհետև ամեն ինչ անում են իրենց կողակիցների, որդիների, նույնիսկ, թոռների համար և բոլորն անխտիր անձնվիրաբար նվիրված են նրանց: Այդ պատճառով էլ մենք՝ տղաներս, պետք է միշտ հիշենք և գնահատենք մեր կանանց, մեր քույրերին, մեր մայրերին և տատիկներին: Իսկ այս մեկամսյակի շրջանակներում մեր հարգանքն ու ուշադրությունը պետք է բազմապատկվեն: Սրտանց շնորհավորում եմ բոլոր աղջիկներին և կանանց հրաշալի տոնի կապակցությամբ