Օրերս Սոչի քաղաքում կայացել է ՏԱՐՎԱ ԵՐԳ փառատոնը , որից հետո երգիչները ուղևորվել են Անապա համերգի:

ԱՄՆ _ից այդ փառատոնին մասնակցելու համար ՌԴ էին մեկնել Արմենչիկը , Նորոն , Հարութ Բալյանը։

Թե ինչ տպավորություններ ունեին ամերիկաբնակ մեր երգիչները YerevanNews.am-ի թղթակիցը պարզեց Հարութ Բալյանի հետ զրույցում ;

Ինչիսին են տպավորությունները համերգներից հետո։

ՈՒզում եմ հատուկ շնորհակալություն ասել POSITIVE ընկերության տղաներին փառատոնի կազմակերպման համար, որի ընթացքում հնարավոր եղավ հանդիպել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների հետ:

Շատ դրական Էներգիա , ջերմ վերաբերմունք , հաճելի մթնոլորտ էր ; Մարտ ամսին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել ձեր մենահամերգը , ամիսներ անց ՌԴ-ում նորից համերգներ, տարբերություն նկատեցիք հանդիսատեսի միջև ; Հանդիսատեսը երբեք այդքան տարբեր չի լինում ; Հայը որտեղ էլ ապրի ունենում է իր յուրահատուկ երաժշտական ճաշակն ու առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հայ երգը ; Որքան գիտեմ այդ օրերին բազմաժանր երաժշտություն լսելու հնարավորություն է ունեցել հանդիսատեսը , ինչ երգացանկով ես ներկայացել դու;

Երգել եմ LOVE ME նոր ձայնասկավառակում ներառված երգերից ;

Մրցանակներ եք ստացել, այն ըստ քեզ շնորհակալություն ասելու տարբերակ է , թե երգչին ոգևորելու միջոց;

Ընդհանրապես մրցանակները աշխատանքը գնահատելու և ինչու ոչ երգչին ոգևորելու միջոց է ;

Առաջիկայում հնարավոր է Հարութ Բալյանին տեսնենք երևանյան մենահամերգով ;

Այո՛,  հնարավոր է , դեռևս ժամկետներ նշել չեմ կարող , բայց Երևանում մենահամերգ նախատեսված է ; Մինչ այդ պատրաստ կլինի ԱՄՆ-ի DOLBY ի կինոթատրոնում կայացած մենահամերգի DVD տարբերակը ; Կարոտել եմ երևանյան հանդիսատեսին, երկրպագուներիս , ուրախ կլինեմ մեր հանդիպման համար։

Լուսինե Արշակյան