Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի «Հայ Սուպերսթար» նախագծից հայտնի դարձած Իվետա Մուկուչյանը: 

Այս տեղեկությունը YerevanNews.am-ը փորձեց ճշտել «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից:

-Նման լուրեր միշտ էլ հայտնվում են տարբեր ժամանակներում, չեմ կարող մեկնաբել,- ասաց նա: 

Այսինքն, հաստատել կամ հերքել չեք կարո՞ղ:

- Իհարկե ոչ, մենք դեռ չենք հաստատել մեր մասնակցությունը մրցույթին, այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջևում է: