Աշխարհահռչակ դերասանուհի, ամենահմայիչ իտալուհիներից մեկը՝ Մոնիկա Բելուչին շարունակում է ապացուցել, որ սեքսուալությունն ու կանացի հմայքը կապ չունեն տարիքի հետ։ Բելուչին հերթական անգամ շլացրել է իր գեղեցկությամբ՝ հայտնվելով Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգին: Նա ներկայացել է իր խիստ գրավիչ կազմվածնք ընդգծող Dolce&Gabbana ժանյակավոր, երկարափեշ զգեստով։

Դերասանուհին մասնակցել է «Վիլ-Մարի» ֆիլմի պրեմիերային` ստիպելով հիանալ և ոգեշնչվել և արական, և իգական սեռի ներկայացուցիչներին: