Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր - 300գր
կարագ - 250գր
ձու - 2 հատ (դեղնուց)
վանիլին - 1թ/գդ
Միջուկի համար՝
խնձոր - 3 հատ
շաքարավազ - 5 ճ/գդ
դարչին - 1ճ/գդ
ջուր - 1ճ/գդ
վանիլին - 1թ/գդ
հյութ կիտրոնի - 1/2թ/գդ
Վրան քսելու համար՝
ջեմ ծիրանի - 2թ/գդ
ջուր - 1թ/գդ
Պատրաստման եղանակ
Կաթսայի մեջ լցնում ենք ալյուրն ու կարագը և ձեռքով տրորում մինչև ստանանք փշրանք:

Ավելացնում ենք ձվի դեղնուցները, վանիլինը և հունցում փափուկ խմոր: Դնում ենք խմորը ցելոֆանի մեջ և տեղափոխում սառնարան 1 ժամով:

Միջուկի համար կաթսայի մեջ խառնում ենք դարչինը, վանիլինը, շաքարավազը, մանր խորանարդիկներով կտրատված 2 խնձորը, ջուրը և դնում թույլ կրակի վրա ու եփում 25-30 րոպե մինչև ստանանք խիտ կարամելային զանգված:

Կեղևազրկում ենք մնացած խնձորը, կտրատում կիսալուսնաձև ու վրան լցնում կիտրոնի հյութը:
Ապա գրտնակում ենք խմորը և դնում ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում մի քանի տեղից, վրան լցնում պատրաստի խնձորային զանգվածը, ծածկում կիսալուսնաձև կտրատված խնձորի շերտերով և թխում ջեռոցում 30 րոպե 200 աստիճանում:
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ծիրանի ջեմն ու ջուրը, դնում միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի:
Պատրաստի տարտը հանում ենք ջեռոցից վրան քսում եփած զանգվածը և թողնում 1 ժամ

Մատուցելիս վրան կարող եք շաղ տալ շաքարի փոշի:

Շեֆ Խոհարար