Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որում կա ընտանեկան տաք միջավայր, առօրյա կենցաղ համեմված ջան ու ջիգյարով: Երգիչ Զարեհ Խաչատրյանը վաղուց է հայտնի երաժշտական ասպարեզում, թերևս ժամանակն էր նաև ներկայանալ տեսահոլովակով: Ո՞ւմ մտահղացմամբ էր տեսահոլովակը նկարահանվել այդպիսի մոտեցմամբ:

- Ասեմ, որ երգը վաղուց էր պատրաստ, բայց մտածում էի որ տեսահոլովակը պիտի տարբերվի, այդ պատճառով մտովի շատ եղան տարբերակներ, սակայն ընտրեցի ամենապարզը, որը կա բոլորի կյանքում: Տեսահոլովակում մեծ առումով մենք ենք, մեր կյանքը, պատկերները սրտամոտ են շատերի համար:

Ո՞ր ժանրում եք հիմնականում հանդես գալիս:

- Հանդիսատեսը շատ վաղուց ինձ ճանաչում է որպես ռուսական շանսոններ կատարող երգիչ:

Միայն ռուսալեզո՞ւ երգեր եք կատարում:

- Այո, հիմնականում երգում եմ ռուսերեն լեզվով: Ինձ լսող լսարանը կարծես թե սովորել է, որ իմ ելույթները հնչեն ռուսերեն, հայերեն երգում եմ ընկերներիս համար:

Առաջիկայում նոր տեսահոլովակների ականատես կլինենք:

- Շնորհակալ եմ իմ կողքին գտնվող այն մարդկանց, ովքեր ոգևորեցին ինձ նկարահանելու առաջին տեսահոլովակս, արձագանքները այնքան են ազդեցություն են թողել, որ կանգ առնել չեմ կարողայլևս: Կարճ ժամանակ անց կլինի հաջորդը, ավելին այն նկարահանված է, ցուցադրությունը երբ կլինի թող անակնկալ լինի երգրպագուների համար: