Բաղադրիչներ
ալյուր - 1,5 բաժակ
սպիտակաձավար - 1,5թ/գդ
սոդա - 1/4թ/գդ
կեֆիր - 1ճ/գդ
ջուր - 2 բաժակ(տաք)
շաքարավազ - 1,5 բաժակ
հյութ կիտրոնի - 1թ/գդ
ձիթայուղ
Պատրաստման եղանակ
Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրն ու 1 բաժակ տաք ջուրը: Ծածկում ենք ամանը ցելոֆանով և թողնում 2 ժամ տաք վայրում:

Կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ տաք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե և հանում կրակի վրայից:
Եփած օշարակը թողնում ենք, որ սառչի:
jelabi-3
Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղը ու դնում միջին կրակի վրա:
Ապա խոհարարական պարկի մեջ ենք լցնում ստացված խմորը և պարուրաձև շարժումներով ճզմում արդեն տաքաված ձեթի մեջ: Տապակում ենք ջալեբիները 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:

Պատրաստի ջալեբիները շարում ենք անձեռոցիկի վրա(որպեսզի ավելորդ ձեթը քամվի), ապա թաթախում պատրաստի օշարակի մեջ, թողնում 10 րոպե և մատուցում:

Ի դեպ, օշարակի փոխարեն կարող եք թաթախել ջալեբին մեղրի կամ հալեցրած շոկոլադի մեջ:

Շեֆ Խոհարար