ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանի նոր տեսահոլավակը իրական պատմության հիմքեր ունի: Երաժիշտը այն նվիրել է մտերիմ ընկերոջ հիշատակին:

Կամո՛, ընկերասիրությունը դրդեց նկարահանել նոր տեսահոլովակը:

- Երևի թե այո: Ամեն մեկս աշխարհ է գալիս մի առաքելությամբ: Լավ թե վատ ապրում ենք մեր օրերը ու հրաժեշտ տալիս երկրային կյանքին: Նոր տեսահոլովակս, որ կոչվում է Հուշեր, նվիրված է ընկերոջս, ով հասարակությանը պիտանի անհատ էր, ընտանիքին նվիրված անձնավորություն, բարեբախտաբար նրա ժառանգները պահում են իր օջախի բարի ավանդույթները:

Ով է երաժշտության հեղինակը:

- Երաժշտությունը՝ Արմեն Ալեքսանյան, գործիքավորումը արված է սիմֆոնիկ նվագախմբի համար, Կարեն Անանյանի կողմից, նվագակցել են շեփորահար մեքսիկացի Ռամոն Ֆլորենսը, հարվածային գործիք Արչի Պենա, ռեժիսոր Հրանտ Մովսիսյան: Մի քանի օրից տեսահոլովակը հասանելի կլինի համացանցում: