Բաղադրիչներ
ալյուր - 500գր
փխրեցուցիչ - 1ճ/գդ
կաթ - 200մլ
շաքարավազ - 5ճ/գդ
ձու - 2 հատ
կարագ - 50գր
աղ - 1 պտղունց
կակաչի սերմ(мак) - 200գր
ջուր
Պատրաստման եղանակ
Խորը ամանի մեջ խառնում ենք գոլ կաթը, 1ճ/գդ շաքարավազը, փխրեցուցիչը և 250գր ալյուրը և թողնում 1,5 ժամ տաք վայրում:
Հարում ենք ձուն աղի և մնացած շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք կաթային զանգվածը, կարագն ու մնացած ալյուրը և հունցում փափուկ խմոր:
Պատրաստի խմորը ծածկում ենք ցելոֆանով և դնում սառը տեղում 2-3 ժամ:
kakachi-sermov-bulki-2
Միջուկի համար առանձին ամանի մեջ խառնում ենք կակաչի սերմն ու ջուրը մինչև ստացվի միատարր զնագված:
kakachi-sermov-bulki-3
Ապա սեղանի վրա շաղ ենք տալիս ալյուր, դնում ենք խմորը սեղանի վրա, գրտնակում, բացում ուղղանկյունաձև և վրան քսում միջուկը:
kakachi-sermov-bulki-4
Ծալում ենք խմորը ռուլետի ձևով և կտրատում շերտերով:
kakachi-sermov-bulki-5
Կտրատված շերտերը ոլորում ենք, ապա ձևավորում շրջանակ և ամրացնում խմորի ծայրերն իրար ու դնում տապակի մեջ: Թխում ենք 25-30 րոպե 210 աստիճանում:
kakachi-sermov-bulki-6
Պատրաստի բուլկիները հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի և մատուցում:
kakachi-sermov-bulki-7
Մատուցեք այս հրաշալի կակաչի սերմով բուլկիները Ձեր պատրաստած կոճապղպեղով թեյի հետ:

Շեֆ Խոհարար