Բաղադրիչներ

Խմորի համար՝
կարագ – 100գր
շաքարավազ – 120գր
ձու – 3 հատ
մեղր – 250գր
սոդա – 1թ/գդ
ալյուր – 350գր
Կրեմի համար՝
սերուցք 30-35% յուղայնությամբ – 500մլ
թթվասեր – 750գր
շաքարի փոշի – 120գր
կոնյակ – 1ճ/գդ

Պատրաստման եղանակ

Կաթսայի մեջ լցնում ենք կարագը, շաքարավազը, ձուն, մեղրն ու սոդան և դնում ջրի գոլորշու վրա, որպեսզի հալվի: Ապա տեղափոխում ենք կաթսան միջին կրակի վրա, տաքացնում (անընդհատ խառնելով), եփում 5 րոպե և հանում կրակի վրայից:
Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրն ու խառնում(պետք է ստացվի ջրիկ խմոր): Պատրաստի խմորը փակում ենք կափարիչով և տեղափոխում սառնարան 8-12 ժամ:
lehakan-mexrov-tort-2
Բաժանում ենք խմորը 8 գնդի, թողնում ենք 2-3 գունդը մնացած գնդերը դնում ենք սառնարան, որպեսզի խմորը չհալվի:
Մեզ պետք կգա 3 նույն չափսի պերգամենտային թուղթ(2-ի վրա հերթականությամբ կգրտնակենք խմորը ու կթխենք ջեռոցում, իսկ 1-ի վրա կսառեցնենք պատրաստի կորժերը):
Պերգամենտային թղթի վրա շաղ ենք տալիս մի փոքր ալյուր, ապա վրան գրտնակում ենք խմորի գունդը, բացում և կտրում 25սմ տրամագծով շրջան:
Պատրաստի շերտերը պերգամենտային թղթով և կտրատված խմորի կտորներով դնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:
lehakan-mexrov-tort-3
Պատրաստի կորժերը դնում ենք պերգամենտային թղթի վրա, որ սառչի իսկ թխված խմորի կտորները մանրացնում ենք բլենդերի միջոցով:
Կրեմի համար հարում ենք սերուցքը, շաքարի փոշին ու կոնյակը:
Առանձին ամանի մեջ ձեռքի հարիչով հարում ենք թթվասերն ու ավելացնում սերուցքային զանգվածի վրա: Ստացված կրեմը խառնում ենք, քսում կորժի վրա և ծածկում մյուս կորժով:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև կորժերը վերջանան, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով ու վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները:
lehakan-mexrov-tort-4
Թողնում ենք, որ կրեմը ներծծվի 7-8 ժամ և մատուցում:
lehakan-mexrov-tort-5
Լեհական մեղրով տորթի վրա մանրացված թխվածքի փոխարեն կարելի է լցնել կոկոսի քերուկ սպիտակ տորթ ստանալու համար:)

 

Շեֆ Խոհարար