Երիտասարդ դերասանուհի և հաղորդավարի Աիդա Թորոսյանի անկրկնելի հմայքն ու գեղեցկությունն աննկատ չի մնացել նաև ԱՄՆ-ում, որտեղ նա ներկայումս ապրում և ստեղծագործում է:

Նշենք, որ դերասանուհին խաղում է ArmeniaTV-ով հեռարձակվող «Խաչվող հետքեր» հեռուստասերիալում։

Տաղանդաշատ գեղեցկուհին նկարահանվել է նաև իր իսկ գրած սցենարի հիման վրա նկարահանված «Մի առավոտ» կարճամետրաժ ֆիլմում, բեմադրել է «Մոխրոտը և հեքիաթի հերոսները» մանկական-երաժշտական ներկայացումը, էպիզոդիկ դերով հանդես է եկել Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-Հարավ» սիրված կատակերգությունում:

Այժմ Աիդան “Panarmenian” հեռուստատեսությամբ հեռարձակվող առավոտյան ծրագրի հաղորդավարուհին է, իսկ դրա հետ մեկտեղ ընդունվել է ամերիկյան թատրոն, որի ներկայացումներից մեկում գլխավոր հերուսուհում կերպարն է մարմնավորելու:

Հմայիչ դերասանուհին հասցրել է նկարահանվել նաև ամերիկյան կարճամետրաժ ֆիլմում և մասնակցել պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի, որի լուսանկարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ֆոտոսեսիայում Աիդա Թորոսյանը հանդես է գալիս միանգամից մի քանի յուրահատուկ, միմյանցից տարբեր, բայց սքանչելի կերպարներով: