2016 թվականի գլխավոր գույներն արդեն հայտնի են, սակայն անկախ նորաձևության միտումներից ու թելադրանքից, կան մնայուն մի քանի գույներ, որոնք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը:

FashionYan.com-ը ներկայացնում է հավերժ նորաձև վեց գույները հագուստի մեջ: Դրանք են՝ կարմիր, սև, մարմնագույն, մոխրագույն, կապույտ, սպիտակ:

Սրանք նորաձևության մեջ դասական գույներ են համարվում, ուստի այս գույների հագուստ կամ աքսեսուարներ ունենալը պարտադիր է, եթե ցանկանում եք միշտ նորաձև լինել: