Անհրաժեշտ է դիմահարդարումը հանել և դեմքը մաքրել ամեն օր։ Դա պարտադիր պայման է, եթե ուզում եք հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Դիմահարդարման մաքրումը պետք է սկսել աչքերից և ավարտել պարանոցով։

Անպայման պահպանեք այս 5 կանոնները.

  • դեմքը մաքրելիս մի օգտագործեք շատ տաք կամ շատ սառը ջուր,
  • երբեք մի մաքրեք աչքերի դիմահարդարումը օճառի օգնությամբ
  • ավելի լավ է այդ նպատակով օգտագործել հանքային, եռացված ջուր կամ բուսական թուրմ (օրինակ, կանաչ կամ երիցուկի թեյ)
  • մի քսեք դիմահարդարումը մաքրող միջոցը մաշկին
  • մի քերեք մաշկը, մի ձգեք այն։