Ատամների առողջությունը պահպանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս օրական երկու ճաշի գդալ մեղր ուտել:

Նրանք կարծում են, որ մեղրի նման ծավալը ոչ միայն չի վնասի մարմնի կազմվածքին, այլև օգուտ կտա առողջությանը, մասնավորապես կլավացնի ատամի էմալի վիճակը:

Առաջին հայացքից նման հայտարարությունը կարող է տարօրինակ թվալ, քանի որ մեղրը քաղցր սննդատեսակ է:

Սակայն փորձագետները դրա բաղադրության մեջ գտել են ջրածնի պերօքսիդ, որն ընդունակ է խոչընդոտել կարիեսի և այն բաղադրիչի ձևավորմանը, որի շնորհիվ բակտերիաները հուսալիորեն ամրանում են ատամներին և քայքայում դրանց մակերեսը: