«Հազվադեպ, բայց դիպուկ» սկզբունքով, ճաշակ, որակ և  մակարդակ մոտեցմամբ ասօր` հունիսի 7-ին,  Armenia Marriott հյուրանոցի Ararat շքասրահում տեղի ունեցավ «New Generation» հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, երկրպագուներին ներկայացավ «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով:

Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է նաև «New Generation», «Betty World» և «Victory dance» երգերը, որոնց միջոցով նպատակ ունի խթանել սերը կյանքի, աշխարհի, հայրենիքի, աշխատասիրության և ընկերասիրության հանդեպ՝ ուրախություն տարածելով ամենուր:

Նշենք, որ «New Generation» նախագծի վրա աշխատել է Մարտին Միրզոյանը, Արեն Բայադյանը, Ավետ Բարսեղյանը, Վահրամ Պետրոսյանը, Ալիս Դարբինյանը, Նարեկ Ստամբոլցյանը, Ջեորջ Բրեյնշեյքերը, Գարիկ Պապոյանը, Արտյոմ Աբովյանը, Արամ Նիկոլյանը, Քրիստինա Հովակիմյանը և Դեմուելը:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութը.