Հայաստանում ոչ մի բանի միջինը չկա, կա՛մ մի ծայրահեղությունն է, կա՛մ մյուս: Վերջապես դուրս ենք գալիս քյարթուիզմի դարաշրջանից ու էլ ամեն քայլափոխի չենք հանդիպում սպիտակ նիվայով, սև շորերով ու ճկույթի երկար եղունգով տղամարդկանց: Ազատվեցինք այս ամենից ու ընկնում ենք մյուս ծայրահեղության մեջ՝ աղջիկներից շատ իրենց խնամքով զբաղվող քնքուշ տղամարդիկ:

Նախորդ գրառումներիցս մեկում անդրադարձել էի Ալեքսանդր Բաբասյանի՝ դեմքի դիմակով լուսանկարին: Էլի եմ կրկնում, դեմ չեմ, որ տղամարդիկ խնամված լինեն, հետևեն իրենց արտաքինին ու հիգիենային, բայց կարիք չկա դա նկարել ու դեռատի ֆեշըն բլոգերի նման պուպսիկ մեկնաբանություններով տարածել համացանցում: Վերջապես տղամա՞րդ եք, թե՞ կոսմետիկա գովազդող օրիորդ:

Իհարկե, Բաբասյանը իր ոճի մեջ անմակարդակ պատասխանեց գրառմանս, թե բա գոհ եղեք, որ ոտքերիս եղունգները կտրելուց չեմ լուսանկարվել: Իհարկե չեմ կասկածում, որ մի օր էլ դա կանես, Ալեքսա՛նդր ջան…

Բաբասյանի դեպքում վիճակն այնքան վատ է, որ էլ գրել էլ չարժե նման մակարդակ ունեցող մարդու մասին, բայց հարցն այն է, որ նրա օրինակին այսօր էլ հետևեց երգիչ-երգահան Նիկ Էգիբյանը: Մեր սիրելի Նիկն էլ ինստագրամում լուսանկար հրապարակեց, որտեղ ինքը դեմքի կոսմետիկ դիմակով է: Չգիտեմ, երևի ես տեղյակ չեմ, ու հայ տղամարդիկ «Ում մաշկն է ավելի նուրբ» ֆլեշմոբ են սկսել…

Կրիծիկ բլոգից