NEWS.am STYLE-ը գրում է.

Ոչ թե հաշվարկ, այլ սեր։ Ձեր զգացմունքների անկեղծությունը ձեր ընտրյալի համար պետք է ակնհայտ լինի։ Համաձայնեք նրա հետ, գոհացրեք եւ խրախուսեք նրան։ Կարեւորը՝ առանց ֆանատիզմի։ Հակառակ պարագայում, տղամարդը կկարծի, թե դուք կամ ձեւացնում եք կամ (ներեցեք) «կնստի ձեր գլխին»։

Ոչ մի ճնշում։ Եթե ապագա ընտրյալը դեռ պատրաստ չէ ընդհանուր միության, մի ստիպեք։ Ուժով եւ առավել եւս «վերջնագրով» նման հարցերը չեն լուծվում։ Օգտվեք կանացի դարավոր իմաստությունից՝ համբերություն հավաքեք եւ այնպես արեք, որ տղամարդն ԻՆՔԸ ՑԱՆԿԱՆԱ ձեզ հետ ամուսնանալ։ Այդ պարագայում «դանդաղ, բայց վստահ» արտահայտությունն աշխատում է 100 տոկոսով։

Ձեզ այնպես պահեք, ասես նա այս կյանքում վերջին երջանիկ տոմսը չէ, եւ դուք հնարավորություն ունեք ընտրել ձեզ ավելի արժանի մեկին։ Հաճախ պետք է տղամարդուն ցույց տաք ձեր արժանիքները, որպեսզի խոսի նրա ինքնասիրությունն ու կնոջ նկատմամբ «իր իրավունքների մասին» բարձրաձայնելու ցանկությունը՝ դրանով հանդերձ ի ցույց դնելով զգացմունքներն ու տղամարդկային սեփականատիրությունը։

Նրա համար դարձեք սիրելի իդեալ եւ կանացի գեղեցկության տիպար։ Տղամարդիկ սիրում են իրենց շուրջ տեսնել պատկեր, որին ուշադրություն կդարձնեն շրջապատողները։ Տղամարդկանց մեծամասնության համար կարեւոր է գիտակցել, որ իր կինն ամենալավն է, ամենագեղեցիկն ու ամենաշքեղը։
Ցույց տվեք նրան ձեր խոհարարական ունակությունները։ Յուրաքանչյուր տղամարդ երազում է համեղ ուտելիքի, հարմարավետության եւ մաքուր տան մասին, որը կդառնա մի վայր, որտեղ հնարավոր է հանգստություն ու խաղաղություն գտնել։ Հայտնի է, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով։ Ուստի, կնոջը, որն իր խոհարակական հմտություններով կարող է հաճոյանալ տղամարդուն, ինչպես նաեւ սեր տալ ու նրա համար թիկունք դառնալ, նա անպայման կցանկանա տեսնել իր տուն-ամրոցում։